Բարսեղյանի «Սլովանը» դուրս է եկել ՉԼ որակավորման երկրորդ փուլ

20 Հուլիսի 2023, 18:20

Սպորտ

Բրատիսլավայի «Սլովանը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Սլովակիայի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Սվիֆթ Էսպերանժին»:

Պատասխան խաղում «Սլովանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Վլադիմիր Վայսը, որը երկու գոլերն էլ խփել է 11-մետրանոցից: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվել է 82-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպմանը «Սլովան»-ը սեփական խաղադաշտում ոչ ոքի է խաղացել Լյուքսեմբուրգի «Սվիֆթի» հետ: