Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են

08 Դեկտեմբերի 2024, 22:15

Քաղաքականություն

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Կրեմլի աղբյուրը:

«Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, ապաստան է տրամադրել նրանց», — ասել է գործակալության զրուցակիցը։