Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող
24 Հունիսի 2024, 11:44
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը լարված խաղում հաղթել է Իռլանդիային և դարձել Լոս Անջելեսում անցկացված միջազգային մրցաշարի չեմպիոն։ Եզրափակիչ հանդիպումն ավարտվել է 92:91 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի, գրում է sportball24.com-ը:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի ավագ Անդրե Սպայթ-Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր, կատարելով 10 անդրադարձ և 5 արդյունավետ փոխանցում։
Լավ է խաղացե նաև Քոնոր Էսիջյանը՝ ավելացնելով 20 միավոր և կատարելով 6 արդյունավետ փոխանցում։