Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Գվատեմալայի ընտրանուն

22 Հունիսի 2024, 16:30

Սպորտ

Լոս Անջելեսի միջազգային մրցաշարում Հայաստանի բասկետբոլի հավաքականը 89:57 հաշվով հաղթել Է Գվատեմալայի հավաքականին։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ գնդակը վերցրել օղակից և կատարել 4 հաջող փոխանցում», – ասվում է հաղորդագրության մեջ: