Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիային

17 Հունիսի 2023, 14:27

Սպորտ

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական խաղում ուժերը չափեց Ֆրանսիայի հետ: Այս մասին  հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 74:107 հաշվով:

Երկրների միջև երկրորդ ընկերական խաղը կկայանա հունիսի 17-ին՝ Նորթրիջի համալսարանական արենայում: Հանդիպումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 4։00-ին):

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, իսկ Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթող։