Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը 14 տարվա մեջ առաջին անգամ հաղթանակ է տարել

28 Հունիսի 2024, 00:30

Սպորտ

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում 2024 թվականի բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի կանանց հավաքականը 45-43 հաշվով հաղթել է Անդորրայի ընտրանուն։

Վերջին անգամ Հայաստանի կանանց հավաքականը միջազգային ասպարեզում ուրախացրել է իր երկրպագուներին 2010 թվականին, երբ մրցաշարն անցկացվում էր Երևանում, և թիմը գրավել էր պատվավոր երկրորդ տեղը։

Հայաստանի մեծահասակների կանանց հավաքականն իր պատմության ընթացքում ընդամենը երեք անգամ է մասնակցել միջազգային մրցումների՝ 1998, 2004 և 2010 թվականներին։ 2010 թվականից հետո Հայաստանի կանանց հավաքականը դադարել է գոյություն ունենալ և վերադարձել է 2024 թվականին։