Բասկետբոլի սերբ մասնագետը սեմինար է անցկացրել Երևանում
23 Մայիսի 2023, 14:35
Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի նախկին մարզչի օգնական և Մոսկվայի ԲԿՄԱ-ն գլխավորած սերբ մասնագետ Սաշա Գրուիչն «Օլիմպավանում» երկօրյա մարզչական սեմինար է անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, սեմինարի ընթացքում Գրուիչն անցկացրել է տեսական և գործնական պարապմունքներ։ Նպատակը մարզիչների հետ փորձի փոխանակումն էր, ինչպես նաև մանկապատանեկան բասկետբոլի մարզումային առանձնահատկություններին ծանոթացնելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող հայ մարզիչների որակավորումը:
Նա մասնավորապես աշխատել է մարզիչների հետ՝ 10-14 տարեկան խաղացողների հմտությունները զարգացնելու ուղղությամբ: Գործնական պարապմունքների ընթացքում սերբ մարզիչը ցուցադրել է նաև պաշտպանության և հարձակման տեխնիկաներ: