Բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանը հանդես կգա Լիտվայի առաջնությունում

15 Հոկտեմբերի 2024, 19:30

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի անդամ Ալբերտ Թադևոսյանը փոխել է ակումբը: Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող Ալբերտ Թադևոսյանը տեղափոխվել է լիտվական «Ալիտուս» ակումբ:

Հայազգի բասկետբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր:

Մինչև այս Թադևոսյանը հանդես էր գալիս Չինաստանում, իսկ ավելի վաղ ԲԿՄԱ-ի կազմում դարձել էր Հայաստանի 2023/2024 առաջնության չեմպիոն: