Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը ռեկորդ է սահմանել Հայաստանի առաջնությունում

05 Փետրվարի 2026, 20:50

Սպորտ

20-ամյա բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը պատմական ռեկորդ է սահմանել Հայաստանի բասկետբոլի առաջնությունում՝ մեկ խաղում վաստակելով 84 միավոր։

Ռուսաստանի Սուպերլիգայի «Տեմպ-ՍՈՒՄԶ» ակումբից վերջերս Երևանի «Ուրարտու» տեղափոխված Կիրակոսյանը «ԲԿՄԱ»-ի կազմում «US Titans»-ի դեմ խաղում գրանցել է տպավորիչ թրիփլ-դաբլ՝ 84 միավոր, 14 անդրադարձ և 10 գոլային փոխանցում։

Հանդիպումն ավարտվել է 160:102 հաշվով՝ հօգուտ «ԲԿՄԱ»-ի։ Կիրակոսյանը երկու միավորանոց նետումներից իրացրել է 33-ից 29-ը, իսկ երեք միավորանոցներից՝ 12-ից 7-ը՝ ամրապնդելով իր անունը տեղական առաջնության պատմության մեջ։