Բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի Ղազախստանում

04 Մարտի 2025, 13:28

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանը պայմանագիր է կնքել ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբի հետ։ Յուրա Մելիքյանի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մինչ այս Մելիքյանը հանդես էր գալիս Հայաստանի առաջնությունում՝ ներկայացնելով ԲԿՄԱ-ն։

«Բարսի Ատիրաու» ակումբը Ղազախաստանի ընթացիկ առաջնությունում 4-րդ հորիզոնականում է: