Բավարարված չենք հանդիպումից. Արցախցի ուսանողները՝ ԿԽՄԿ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո

31 Հուլիսի 2023, 15:40

Քաղաքականություն

«Բավարարված չեմ հանդիպումից, իմ կարծիքն այն է, որ իրենք ասում էին՝ սա մեր հնարավորության սահմանում չէ»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ասել է կազմակերպության մոտ ակցիա անող երիտասարդներից մեկը։

Ռիբոն ասել է՝ հանրային ոևէ բան հնչեցնելու դեպքում ավելի կվնասեն իրավիճակին։
«Բայց այս դեպքում մենք այլևս կորցնելու բան չունենք։ Մեր հայրենակիցներն այնտեղ սովի են մատնվում, տեղաշարժի տարրական պայմաններից զուրկ են, մենք այստեղ մեր ընտանիքներից կտրված ենք։ Ի՞նչ հայտարարություն պետք է անեն, որ վնասի մեզ։ Ինչքան հնարավոր է, մեզ վնասել են»,- նշել է երիտասարդը։

Հիշեցնենք, որ Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել էին ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում էին, որ Միջազգային Կարմիր Խաչի ղեկավարը միջազգային լրատվամիջոցներին ասուլիսի հրավիրի ու բարձրաձայնի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգելու մասին ու դատապարտի եղածը, և երկրորդը, որ անհապաղ վերադարձնի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան։