Բաղրամյան պողոտան և Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը փակ են

13 Մայիսի 2024, 09:44

Քաղաքականություն

Քաղաքացիները պարալիզացրել են Բաղրամյան պողոտան և Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը։ Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում։ Անհամաչափ ուժի կիրառման արդյունքում՝ վատացել է նաև լրագրող Մերի Մանուկյանի ինքնազգացողությունը։

Նշենք, որ վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելակական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Տեսանյութը՝ Թումանյան փողոցից