Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով զինվորական է զոհվել, կա վիրավոր

02 Ապրիլի 2026, 22:07

Քաղաքականություն

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանության նախարարության «պալիգոններում»։

«Նշված վայրում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29-ամյա զինվորականը մահացել է, իսկ 39-ամյա մեկ այլ զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Այս պահին «պալիգոններ» են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի, վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները»,- հայտնում է shamshyan.com-ը։