«Բախտ». Ջո Մանգանիելոն ցուցադրել է իր նոր դաջվածքը
08 Ապրիլի 2025, 20:20

Հայկական արմատներ ունեցող ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջո Մանգանիելոն սոցցանցում ցուցադրել է իր նոր դաջվածքը:
Դերասանը ձեռքին հայերենով դաջել է «Բախտ» բառը։
Մանգանիելոն նախկինում էլ է նման դաջվածք արել: Նրա նախաբազկին գրված է «Հրեշտակ»։ Դաջվածքը խորը նշանակություն ունի Մանգանիելոյի համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է։
Ամերիկացի դերասան Ջոզեֆ Մայքլ Մանգանիելոն, ով հայտնի է իր դերերով «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում, «Իսկական արյուն» հեռուստասերիալում, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Փիտսբուրգում։ Նրա հայրն իտալացի է, իսկ մայրն ունի հայկական և խորվաթական արմատներ։