Բայդենի վարչակազմը չպետք է Ադրբեջանին անվտանգային աջակցություն ապահովի. սենատոր Վան Հոլեն

28 Սեպտեմբերի 2023, 11:00

Քաղաքականություն

ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը X-ի միկրոբլոգում կիսվել է The Washington Post-ի՝ «Հայերի արտագաղթը բարձրացնում է «էթնիկ զտումների» ուրվականը վերտառությամբ հոդվածով։ Ապա սենատորը հավելել է.

«Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա և մարդասիրական օգնության շարունակվող շրջափակումը եղել է նրա զազրելի արշավի մի մասը՝ ուղղված դարեր շարունակ այնտեղ ապրած էթնիկ հայերի դեմ»։

Սենատորը նաև կոչ է ուղղել ԱՄՆ նախագահի վարչակազմին. «Բայդենի վարչակազմը չպետք է Ադրբեջանին անվտանգային աջակցություն ապահովի»։