Բայդենը ընտրապայքարից դուրս գալուց հետո հայտնել է Հարիսի թեկնածությունը սատարելու մասին

22 Հուլիսի 2024, 10:00

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական մրցապայքարից դուրս գալու իր որոշման մասին, ասել է, որ լիովին պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը և կոչ է արել դեմոկրատներին հաղթել հանրապետական և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ին։

«Այսօր ես ցանկանում եմ իմ լիակատար աջակցությունը հայտնել մեր կուսակցությունից Քամալա Հարիսի թեկնածությանը։ Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին: Եկեք դա անենք»,- նշել է Բայդենը։

Նա ընդգծել է, որ 2020 թվականին Հարիսին փոխնախագահ ընտրելը «իր լավագույն որոշումն էր»։