Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցավազքից

21 Հուլիսի 2024, 21:59

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետության ղեկավարը կմնա մինչև իր ժամկետի ավարտը:

Ամերիկյան ԶԼՄ-ները համակարծիք են, որ Սպիտակ տան գործող ղեկավարն անհաջող ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում: Նա կակազում էր ու դադարներ անում, միշտ չէ, որ հստակ էր ձևակերպում միտքը, իսկ միջոցառումից հետո հեռուստախցիկի օբյեկտիվում հայտնվեց այն պահը, երբ Բայդենի կինը՝ Ջիլը, օգնում էր նրան իջնել աստիճաններից։