Բայդենը կանաչ լույս է տվել հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու համար. «Հայ Դատի» հանձնախումբ

29 Սեպտեմբերի 2023, 12:30

Քաղաքականություն

Ջո Բայդենը կանաչ լույս է տվել Արցախի 120,000 բնիկ քրիստոնյա հայերի ցեղասպանության համար: Այս մասին X միկրոբլոգում գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ջո Բայդենը զինել և օգնել է Ադրբեջանին ցեղասպանություն իրականացնել: Նա հրաժարվել է Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող օրենքից: Ասել է, որ Արցախի շրջափակումը ճգնաժամ չէր և երեք տարի հրաժարվել է օգնություն ցուցաբերել Արցախին: Ալիևի նկատմամբ ոչ մի անգամ պատժամիջոց չի կիրառել»,– գրել է Հայ Դատի հանձնախումբը: