Բայդենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի հանձնառությունը
16 Մարտի 2024, 13:45
ԱՄՆ-ը վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Նովրուզ Բայրամի կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում:
«ԱՄՆ-ը վերահաստատում է իր մշտական հանձնառությունը երկրների միջև գործընկերությանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար»,- նշված է ուղերձում: