Բայրամովը չի բացառել իր այցը Հայաստան

26 Դեկտեմբերի 2025, 19:11

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չի բացառել իր այցը Հայաստան։

Այն կարող է կայանալ, եթե «դա պահանջեն Ադրբեջանի ազգային շահերը», հայտարարել է նա տարեվերջին կայացած մամուլի ասուլիսում:

Խոսելով երկրների միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին՝ պաշտոնյան կրկին հնչեցրել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչպես նաև հայտարարել Է, որ Երևանը «պետք է կատարի Tripp նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»: Բայրամովը նաև նշել է, որ քանի որ սահմանազատման հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել հենց Ադրբեջանում, այլ ոչ թե երկու երկրների սահմանին, կողմերի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հայաստանում: