Բայրամովը և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
11 Սեպտեմբերի 2025, 11:44
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ ներկայացուցիչ Բրենդան Հանրահանի հետ։
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան համագործակցության առանցքային ասպեկտները, ներառյալ Ռազմավարական գործընկերության խարտիա նախապատրաստելու համար Ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելուն ուղղված փոխըմբռնման հուշագրի իրականացումը։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վաշինգտոն կատարած օգոստոսյան այցի արդյունքներին, որտեղ ձեռք են բերվել խաղաղության օրակարգի առաջխաղացմանը նպաստող կարևոր պայմանավորվածություններ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և նախկին հակամարտությունից ժառանգություն մնացած կառույցների վերացմանը։