Բայրամովը կրկին դժգոհել է Հայաստանի զինվելուց ու Սահմանադրությունից
10 Փետրվարի 2025, 20:45
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե Հայաստանի զինվելն ու այդ երկրի Սահմանադրությունը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության համար:
«Չնայած ձեռք բերված մի շարք հաջողություններին և համաձայնեցված դրույթներին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ տարածքային հավակնությունները, ինչպես նաև ռևաշինզմի ոգով այդ երկրի սրընթաց զինումը սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղաշինության համար», — հայտնել է Բայրամովը։