Բայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն

25 Ապրիլի 2025, 15:45

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ապրիլի 23-ին Ջահերով երթի ժամանակ Հանրապետության հրապարակում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելուն՝ ի նշան բողոքի:

«Հայաստանում ռևանշիստական տրամադրությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Կցանկանայի նշել վերջերս Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման հետ կապված միջադեպերը: Ցավոք, նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ երեկ նաև Ֆրանսիայում: Մենք ակնկալում ենք, որ այս երկրների համապատասխան մարմինները վճռական գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու, որ մեկ այլ երկրի ատրիբուտների այրումը ճանաչվի որպես հանցագործություն»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բայրամովը նաև հայտարարել է՝ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար:

Հիմա եթերում