Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակը
16 Փետրվարի 2025, 12:00
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև «տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։