Բայրամյանն իր 200-րդ հոբելյանական խաղում գոլային փոխանցում է կատարել

02 Ապրիլի 2024, 14:10

Սպորտ

Հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ռուսական «Ռոստովի» կազմում անցկացրած 200-րդ հանդիպումը նշանավորել է գոլային փոխանցումով:

Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղի 56-րդ րոպեին 32-ամյա Բայրամյանը փոխանցում է կատարել իրանցի հարձակվող Մոհամադ Մոհեբիին, որը դուբլ է գրանցել: Ընդհանուր առմամբ՝ սա Բայրամյանի 18-րդ գոլային փոխանցումն է ռուսական ակումբի կազմում, հայ ֆուտբոլիստը խփել է նաև 11 գոլ:

«Ռոստովը» հաղթել է 4-1 հաշվով և մրցաշարային աղյուսակում 30 միավորով 7-րդ տեղում է, «Դինամոն» 38 միավորով երրորդն է: