Բազկամարտիկ Ազատ Սրապյանը նվաճել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը
23 Մայիսի 2024, 18:47
Բազկամարտիկ, բազկամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ազատ Սրապյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել։
Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է ավելի քան 29 պետություն։
Աջ ձեռքով պայքարում Ազատ Սրապյանը հռչակվել է Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1-ին և 2-րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու հեղինակավոր մրցաշարի։
Բացի այդ նվաճումը, Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։
Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, որին կմասնակցի նաև Ազատ Սրապյանը։