BBC. Ադրբեջանը գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղում
19 Սեպտեմբերի 2023, 15:31
BBC-ն գրել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում և տեղեկացրել, որ վերջին ամիսներին լարվածության աստիճանը բարձր է եղել «էթնիկ հայկական անկլավի» շուրջ, որը «միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս»:
Բրիտանական հեռուստաընկերությունը հաղորդել է նաև, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան, 11 ադրբեջանցի է զոհվել ականի պայթյունի հետևանքով: Զոհերը ոստիկաններ և քաղաքացիական անձինք են:
BBC-ի փոխանցմամբ՝ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Ղարաբաղի կենտրոնական քաղաքում (նկատի ունեն Ստեփանակերտը)։
Լրատվամիջոցը փոխանցել է, որ այսօր Բաքվի պաշտպանության նախարարությունը հայկական ուժերին մեղադրել է իրենց բանակի դիրքերի «համակարգված գնդակոծման» մեջ՝ նշելով, որ իրենք (Ադրբեջանը) պատասխանել են «տեղական, հակաահաբեկչական գործողություններով: Այժմ քայլեր են ձեռնարկում, որ զինաթափեն հայկական կողմին և նպաստեն Ղարաբաղից Հայաստանի զինված ուժերի զորամիավորումների դուրսբերմանը»:
BBC-ին փորձել է չեզոքություն պահպանել և Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությանը զուգահեռ մեջբերում է արել ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունից մի հատված՝ նշելով, որ Ադրբեջանի պնդումները, թե հայկական կողմը կրակ է բացել, իրականությանը չեն համապատասխանում, միաժամանակ ընդգծել են, որ ժամը 14:00-ի դրությամբ վիճակը ՀՀ սահմաններին «համեմատաբար կայուն է»:
BBC-ին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 19-ին հրետանու և կրակոցների ձայներ են լսվել Ստեփանակերտում՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ 120.000 էթնիկ հայեր են ապրում այս լեռնային անկլավում: