BBC Music-ը՝ նոր ալբոմի մասին. հայկական հոգին Հասմիկ Թորոսյանի ձայնով

26 Հունիսի 2025, 16:45

Մշակույթ

BBC Music Magazine հեղինակավոր պարբերականն ուշադրություն է հրավիրել «Հայաստանի ձայները» ալբոմի վրա՝ այն անվանելով իսկական գտածո դասական և էթնիկ երաժշտության սիրահարների համար։ Ձայնագրությունը ներառում է 30 հայկական ժողովրդական երգ մեծն Կոմիտասի մշակմամբ և ականավոր սոպրանո Հասմիկ Թորոսյանի կատարմամբ՝ դաշնակահար Ջուլիո Ձապպայի նվագակցությամբ։

Նյութում նշվում է ոչ միայն Կոմիտասի կարևորությունը հայ և համաշխարհային երաժշտության պատմության մեջ, այլև վոկալիստի արտահայտիչ վարպետությունը. «Հասմիկ Թորոսյանի քաղցր սոպրանոն ամեն ինչ՝ սիրային վեճերից մինչև օրորոցային, վերածում է կախարդանքի»։