Բելառուսի ԱԽ պետքարտուղարը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցել Մինսկում անցկացված զորահանդեսին

03 Հուլիսի 2024, 15:01

Քաղաքականություն

Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Մինսկում կայանալիք զորահանդեսին, սակայն մտացածին, սուբյեկտիվ պատճառներով այդ երկրի շքերթային անձնակազմերը չեն ժամանել, հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է Sputnik Բելառուսը։

«Չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին»,- ասել է նա։

Նշենք, որ այսօր Մինսկում Անկախության օրվա շքերթին մասնակցում էին զինվորականներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Տեղեկացնենք նաև, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Հայկական կողմն անտեսել է նաև այս միջոցառման հրավերը։