Սոպրանո Յանա Այվազյանը ելույթ է ունեցել Բելառուսի Մեծ թատրոնում
16 Դեկտեմբերի 2024, 19:24
Դեկտեմբերի 15-ին Մինսկում տեղի է ունեցել մեծ համերգ՝ «Ելենա Օբրազցովայի ժառանգությունը» խորագրով:
Բեմ են բարձրացել Ելենա Օբրազցովայի անվան միջազգային մրցույթի դափնեկիրները, որոնց թվում էր նաև սոպրանո Յանա Այվազյանը։
Յանա Այվազյանը ծնվել է Երևանում։ 2016 թվականին, 13 տարեկանում, նա ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում «Կապույտ թռչուն» երիտասարդ տաղանդների համառուսաստանյան մրցույթում: Սովորել է քաղաքի թիվ 15 մանկական երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի բաժիններում։ 2022 թվականին արժանացել է Բ.Տ.Շտոկոլովի անվան VIII միջազգային վոկալ մրցույթի Գրան պրիին։ 2022 թվականին Լիդիա Աբրամովայի «Bella Voce»-ի XXV միջազգային ուսանողական վոկալ մրցույթում ստացել է առաջին մրցանակը։ 2023 թվականից Յանան աշխատում է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում։