Բելառուսի Մեծ թատրոնը Սամարայում ներկայացրել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը
12 Սեպտեմբերի 2024, 00:14
Սամարայի Դ.Դ. Շոստավկովիչի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Բելառուսի Մեծ թատրոնի թատերախումբը հանդիսատեսի դատին է հանձնել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
Բալետը բեմադրվել է Բելառուսի Մեծ թատրոնում 1980 թվականին։ Հատուկ ներկայացման համար ԽՍՀՄ և Բելառուսի ժողովրդական արտիստ Վալենտին Ելիզարևի ստեղծագործական խումբը, դիրիժոր-պրոդյուսեր Յարոսլավ Վոշչակը և նկարիչ Եվգենի Լիսիկը ստեղծել են իրենց երաժշտական և խորեոգրաֆիկ տարբերակը։
«Սերը միշտ ներկայացման կենտրոնում է։ Այս բալետում նա նրա հոգին է․․․Եւ այնտեղ, որտեղ հաղթում է սերն, այնտեղ առաջին հերթին կինն է…»,- ասել է պարուսույցը։