Բելառուսի նախագահը պետական մրցանակ է հանձնել Սերգեյ Ավակովին
14 Սեպտեմբերի 2023, 09:24
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային միասնության օրվան ընդառաջ պետական մրցանակ է հանձնել Planara ընկերության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Սերգեյ Ավակովին։
CTV․by-ի փոխանցմամբ՝ Ավակովի ձեռնարկությունն արտադրում է միկրոէլեկտրոնիկայի բարդ օպտիկամեխանիկական, կառավարման, չափման և հավաքման սարքավորումներ։
«Այսօր մենք շատ աշխատանք ունենք, մենք պայմանագրեր ենք կնքում 2026-2027 թվականների համար, ուստի շատերը գալիս են խնդրանքով, որ ինչ-որ կերպ մեր ծրագրերում ավելացնենք ևս մի քանի սարքավորում, որոնք նրանք ցանկանում են ստանալ: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Արտադրության ընդլայնման երկու ծրագիր ունենք։
Առաջին նախագիծը գիտական մեխանիկայի արտադրության ընդլայնումն է, երկրորդը՝ օպտիկական համակարգերի արտադրությունը։ Ուստի, մենք հուսով ենք, որ մոտ ապագայում մեր արտադրական հնարավորությունները է՛լ ավելի կավելանան»,- լրագրողներին ասել է Ավակովը։
2001 թվականին Սերգեյ Ավակովը Բելառուսի պետական մրցանակի դափնեկիր է դարձել՝ արտադրության մեջ մրցունակ ճշգրիտ սարքավորումների համալիրի ստեղծման և մշակման աշխատանքների համար։