Բելառուսից Հայաստան փոխադրումները կրկնապատկվել են

30 Հունվարի 2026, 00:48

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականին Բելառուսից Հայաստան բեռնափոխադրումների ծավալը կրկնապատկվել է։ Միջազգային «Биржи грузоперевозок ATI. SU»-ի տվյալներով՝ սա արտացոլում է ընդհանուր միտումը․ Բելառուս ներմուծման փոխադրումները նախորդ տարվա համեմատ աճել են 47%-ով՝ շարունակելով 2023 թվականի (+41%) և 2024 թվականի (+69%) աճը։ Միաժամանակ ծառայությունների միջին արժեքը բարձրացել է մոտ 15%-ով։

Փորձագետներն աճը կապում են առևտրային կապերի ընդլայնման և շուկաների վերաբաշխման հետ․ պատժամիջոցային ճնշումը Բելառուսին խթանում է նոր գործընկերություններ որոնել ԱՊՀ երկրներում։ Հայաստանում աճել է արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների պահանջարկը, ինչը նույնպես նպաստել է փոխադրումների դինամիկային։