Աշնանը Բելառուսում կբացի առաջին հայկական եկեղեցին
06 Սեպտեմբերի 2024, 20:11
Բելառուսում առաջին հայկական եկեղեցին նախատեսվում է բացել մայրաքաղաք Մինսկում 2024 թվականի հոկտեմբերին։ Այս մասին հայտարարել են հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը և Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարևը կառուցվող տաճար կատարած այցի ժամանակ: Տեղեկությունը փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
Խոսելով բելառուսահայ համայնքի և ընդհանրապես Բելառուսի համար այս եկեղեցու նշանակության մասին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է.
«Նման սուրբ վայր ունենալը մեծ գործ է։ Հիանալի գաղափար է»:
Նրա խոսքով՝ տաճարի տարածքում կառուցվում է մեկ այլ շենք, որը կլինի մշակութային և կրթական կենտրոն։ Այնտեղ կբացվի թանգարան և կիրակնօրյա դպրոց: Այսպիսով, Մինսկում կլինի ՀԱԵ մի ամբողջ հոգևոր համալիր։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է 2022 թվականի օգոստոսին և արդեն ավարտին է մոտենում։ Տաճարը պատրաստված է առավելապես Հայաստանից բերված նյութերով և հայ վարպետների ձեռքով: