Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան
13 Հունիսի 2024, 12:55
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։