Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին

21 Հունիսի 2024, 18:14

Քաղաքականություն

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։

Ինչպես նշված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, հայկական կողմին բողոքի նոտա է փոխանցվել։

Նշենք, որ Վիլնյուս կատարած իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ: