Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին

13 Հունիսի 2024, 17:03

Քաղաքականություն

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը:

Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը՝ մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից»,- ասել է Անատոլի Գլազը։

Նա ընդգծել է՝ «եթե Հայաստանում ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամի ներկայացնելով՝ ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»։