Բելառուսը շահագրգռված է Հայաստանի տարածքով դեպի Պարսից ծոց դուրս գալու հարցում․ Լուկաշենկո

21 Օգոստոսի 2025, 00:12

Քաղաքականություն

Բելառուսը շահագրգռված է Հայաստանի տարածքով դեպի Իրան և Պարսից ծոց դուրս գալու հարցում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Երևանից Մինսկ մեկնած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո։

«Իրանը մեզ համոզում է, որ մենք ավելի ակտիվ օգտագործենք Ռուսաստանի և Իրանի միջով լոգիստիկ ուղղությունը։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Համոզում են։ Բայց դա առաջին հերթին մեզ է պետք»,- ասել է նա։

Լուկաշենկոն համոզված է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի գործարկումն ընդլայնում է առևտրային կապերի աշխարհագրությունը, նոր շուկաներ է բացում երկրների համար: