Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը հրավիրվել է մասնակցելու «Convergence» նախագծին

01 Փետրվարի 2026, 11:40

Հայեր

Բելգիահայ շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը հրավիրվել է մասնակցելու Convergence լայնամասշտաբ գաստրոնոմիական նախագծին, որը համախմբելու է «The World’s 50 Best Restaurants Top 100» ցուցակում ընդգրկված աշխարհի ավելի քան 60 առաջատար ռեստորաններ։

Միջոցառումը կանցկացվի Դանիայի Կոպենհագեն քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 29-ից փետրվարի 2-ը։ Ծրագրի շրջանակում նախատեսված են յուրահատուկ խոհանոցային համագործակցություններ «Alchemist» ռեստորանում, ինչպես նաև սիմպոզիում՝ DR Concert Hall համերգասրահում։

Կարեն Թորոսյանը «Gault&Millau 2025»-ի վարկածով ճանաչվել է տարվա շեֆ-խոհարար։ Նրա «Bozar» (Բրյուսել) ռեստորանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է աշխարհի լավագույն ռեստորանների հարյուրյակում՝ The World’s 50 Best միջազգային վարկանիշում։