Բելգիայի Ներկայացուցիչների պալատում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

24 Հոկտեմբերի 2024, 20:00

Մշակույթ

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում բացվել է հայ անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես։

Միջոցառումը կազմակերպվել է Բելգիայում Հայաստանի և Ուկրաինայի դեսպանությունների կողմից: Բացման արարողությանը ներկա են եղել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախագահները, պատգամավորներ, դեսպաններ, դիվանագիտական աշխատողներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը Ներկայացուցիչների պալատում կտևի ևս մի քանի օր, որից հետո այն կտեղափոխվի Եվրախորհրդարան։

Հիմա եթերում