Բելգորոդի հայոց լեզվի և պարի դպրոցի ուսուցիչների լուսանկարը հաղթել է մրցույթում

05 Սեպտեմբերի 2024, 14:15

Մշակույթ

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է «Իմ հայ ընտանիքը Ռուսաստանում՝ իմ հայրենիքում» խորագրով լուսանկարչական մրցույթի հաղթողի անունը։ Ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել Բելգորոդի շրջանային մասնաճյուղի հայոց լեզվի և պարի դպրոցի ուսուցիչների ուղարկած լուսանկարը։

Լուսանկարների մրցույթի հաղթողներին պարգևատրել են պատվոգրերով և հուշամեդալներով:

Նշվում է, որ լավագույն աշխատանքների շարքում տեղ է գտել 50-ից ավելի լուսանկար․ դրանք ընտրվել են բազմաթիվ հայտերից: Լավագույն աշխատանքները կներկայացվեն լուսանկարչական ցուցահանդեսներում: