Բեն Բաղդիկյան․ աշխարհահռչակ լրագրողը
05 Նոյեմբերի 2023, 15:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Բեն Բաղդիկյանը աշխարհահռչակ լրագրող է, մեդիա քննադատ, բազմաթիվ գրքերի հեղինակ, Պուլիտցերյան մրցանակի, ինչպես նաև Փիբոդի մրցանակի դափնեկիր:
Բեն Բաղդիկյանը ծնվել է 1920 թվականին Մարաշում, Օսմանյան կայսրությունում՝ ժամանակակից Թուրքիայում։ Սկսելով աշխատել 1941 թվականին՝ որպես լրագրող Morning Union թերթում, հետագայում դարձել է ԱՄՆ-ի առաջատար լրագրող, աշխատել է թե՛ The Saturday Evening Post-ում, թե՛ The Washington Post-ում, Fortune-ում։ Ավելի ուշ Բեն Բաղդիկյանն աշխատանքի է անցել որպես թերթի խմբագրի օգնական, որը պատասխանատու է երկրի ներսում նորությունների համար։ Այդ տարիներին Բաղդիկյանը մեծ ներդրում է ունեցել Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումների պատրաստման գործում։
Բաղդիկյանը բազմիցս նշել է, որ լրագրողները շատ հաճախ սահմանափակվում են իրենց հրատարակիչների ֆինանսական շահերով, ինչպես նաև երևակայությամբ:
Բաղդիկյանը զբաղվել է ԶԼՄ-ների ուսումնասիրությամբ։ Նա հավաքել է հսկայական փաստական նյութ, որը թույլ է տվել նրան փաստարկված, գործի մեծ գիտելիքներով բնութագրել զանգվածային լրատվամիջոցների դերը Միացյալ Նահանգների հասարակական-քաղաքական կյանքում, մատնանշել դրանց զարգացման հիմնական միտումները: Նա մեծ ուշադրություն է դարձրել իշխանության ներկայացուցիչների հետ ԶԼՄ-ների փոխգործակցության խնդրին, նրանց ազդեցությանը իր լսարանի աշխարհայացքի վրա, ինչպես նաև դրա հետ կապված պատասխանատվությանը։
Բաղդիկյանը նաև դասախոսություններ է կարդացել Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի լրագրության բարձրագույն դպրոցում, իսկ ավելի ուշ դարձել է նրա պատվավոր դեկանը:
Բաղդիկյանը Կալիֆոռնիայի համալսարանից հեռացել է 1990 թվականին, սակայն տարիներ շարունակ մասնակից է եղել լրատվամիջոցների տարբեր խնդիրների լուծմանը: