Բենիամին Հայրապետյանն ու Անդրանիկ Չոփուրյանը՝ սամբոյի համառուսաստանյան մրցաշարի հաղթողներ
Նովոռոսիյսկում անցկացվել է սամբոյի համառուսաստանյան «Մալայա զեմլյայի վրա ծովային դեսանտի վայրէջքի հիշատակին նվիրված» 14-16 տարեկան պատանիների մրցաշարը, որի արդյունքում Բենիամին Հայրապետյանն ու Անդրանիկ Չոփուրյանը դարձել են մրցաշարի հաղթողներ:
Ալբերտ Բադայանցը, Արթուրը Ազնավուրովը և Սարգիս Ավակովն էլ դարձել են արծաթե մեդալակիրներ: Բոլոր մարզիկները Կրասնոդարի երկրամասից են։
Մրցաշարը Օրենբուրգում Ռուսաստանի առաջնության ընտրական փուլն էր։

