Բենիամին Հայրապետյանը՝ Մախաչկալայի միջտարածաշրջանային մրցույթի հաղթող
25 Նոյեմբերի 2024, 18:40
Նոյեմբերի 23-ից 24-ը Մախաչկալայում անցկացվել են ձյուդոյի միջտարածաշրջանային մրցումներ, որոնց ընթացքում Կրասնոդարի երկրամասի հայ համայնքների ներկայացուցիչները ցուցադրել են վարպետության բարձր մակարդակ:
Արմավիրից Բենիամին Հայրապետյանը գրավել է առաջին տեղը։ Սոչիից 66 կգ քաշային Արթուր Թախմազյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ 73 կգ քաշային Արմավիրցի Ալբերտ Բադայանցը՝ բրոնզե: Նա արժանացել է դրամական մրցանակի նաև ամենագեղեցիկ նետման համար։ Լավագույն տեխնիկայի համար դրամական մրցանակի է արժանացել Արթուր Թախմազյանը։