Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը՝ միջազգային մրցաշարի փոխչեմպիոններ
29 Նոյեմբերի 2025, 17:35
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում հայ հրաձիգները նվաճել են առաջին մեդալը։ Այս մասին հայտնել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։
Եզրափակչում Խլղաթյան / Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։