Բենուա Սեն-Դենին հետաքրքրված է Արման Ծառուկյանի հետ մենամարտով

10 Սեպտեմբերի 2025, 15:46

Սպորտ

Բրազիլացի Մաուրիսիո Ռուֆֆիի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո UFC-ի ֆրանսիացի թեթև քաշային մարտիկ Բենուա Սեն-Դենին մամուլի ասուլիսի ժամանակ դիմել է մենեջերներին՝ խնդրելով կազմակերպել մենամարտ ռուսաստանաբնակ հայազգի MМА մարտիկ Արման Ծառուկյանի կամ լեհ Մատեուշ Գամրոտի դեմ։

«Եթե UFC-ի կազմակերպիչները չկարողանան մրցակից գտնել Մատեուշ Գամրոտի կամ Արման Ծառուկյանի համար, ապա ես այստեղ եմ և պատրաստ եմ ընդունել այդ մարտահրավերը»,- հայտարարել է նա։

Սեպտեմբերի 6-ին Փարիզում կայացած UFC Fight Night 258 մրցաշարում Սեն-Դենին երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով հաղթանակ է տարել Ռուֆֆիի նկատմամբ։