Բենուր Փաշայանի հուշամրցաշարն ընտրական է լինելու հունահռոմեական ոճի ըմբիշների համար
27 Մայիսի 2023, 01:00
Մայիսի 30-31-ը Երևանի «Դինամո» մազրադահլիճում կկայանա Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարը:
Միջազգային հուշամրցաշարին մասնակցելու են ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:
Մրցաշարը նախընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստաի հավաքականի համար: Այս արդյունքներով ձևավորվելու է մեր ընտրանին, որը սեպտեմբերին կմասնակցի Փարիզ 2024 ՕԽ-ի համար վարկանիշ տվող Աշխարհի առաջնությանը:
Մրցումների սկիզբը` 11:00-ից: