Բերեզովսկին առաջարկել է Նիկիտա Սիմոնյանի պատվին հուշարձաններ տեղադրել Ռուսաստանում և Հայաստանում

28 Նոյեմբերի 2025, 17:44

Սպորտ

«Զենիթ»-ի և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է «կարմիր-սպիտակների» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի մասին։

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։ Նոյեմբերի 27-ին «Սպարտակ»-ի մարզադաշտում տեղի է ունեցել նրա հրաժեշտի արարողությունը։

«Նիկիտա Պողոսի Սիմոնյանը լեգենդար անձնավորություն է, պատիվ էր ներկա գտնվել նրա տարեդարձին։ Լեգենդար մարդ է, նա ֆուտբոլիստների մի քանի սերունդ է մարզել, մի ամբողջ դարաշրջան։ Նա իրեն դրսևորել է որպես մեծագույն մակարդակի խաղացող և մարզիչ։ «Սպարտակ»-ը տրիբունան անվանակոչել է Սիմոնյանի պատվին։ Հավանաբար, պետք է նաև հուշարձաններ տեղադրել Ռուսաստանում և Հայաստանում»,- ասել է Բերեզովսկին Metaratings.ru-ին։

Սիմոնյանը «Սպարտակ»-ի կազմում չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ որպես խաղացող, և երկու անգամ՝ որպես գլխավոր մարզիչ։ Բացի այդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերում։ Սիմոնյանը մնում է «Սպարտակ»-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ 160 գոլով։