Բեռլինի Film Restored փառատոնին կներկայացվեն հայկական անիմացիայի կին ռեժիսորների վերականգնված աշխատանքները

27 Հոկտեմբերի 2023, 19:19

Մշակույթ

Բեռլինի Film Restored փառատոնում հոկտեմբերի 27-ին կցուցադրվեն հայկական անիմացիայի կին ռեժիսորների վերականգնված աշխատանքները: Այս մասին հայտնում է փառատոնի կայքը։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի համար ընտրված Գայանե Մարտիրոսյանի, Էլվիրա Ավագյանի, Նաիրա Մուրադյանի և Լյուդմիլա Սահակյանցի անիմացիոն ֆիլմերը ստեղծվել են 1978-2012 թվականներին:

Նշվում է, որ կինոդիտումից առաջ կինոմրցանակի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Կարա Պողոսյանը կխոսի հայկական կինեմատոգրաֆիայի մասին: