Բեռլինն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու ջանքերին․ Օլաֆ Շոլց
22 Հունվարի 2025, 14:43
Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։
Ալիևն ու Շոլցը Դավոսում են՝ մասնակցելու հունվարի 20-ից 24-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին։